|
Աշխատանք խորհրդարանում |
|
WWW.IPS.AM - ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ` ips_armalumni@yahoo.com |
|
ՄԽԿ ծրագրի մասին |
|
Դիմումներն ընդունվում են մինչև 2010թ. հունիսի 30-ը Ծրագրի տևողությունը` 2011թ. մարտի 1-ից հուլիսի 31-ը
Գերմանական Բունդեսթագի կողմից ֆինանսավորվող և Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ համատեղ իրականացվող ծրագիրը հնարավորություն է ընձեռում որակավորում ստացած, քաղաքականությամբ հետաքրքրվող 28 երկրների երիտասարդ համալսարանական շրջանավարտներին ծանոթանալ Գերմանիայի խորհրդարանական կառավարման համակարգի հետ: Շուրջ 15 շաբաթների ընթացքում մասնակիցները պրակտիկա կանցնեն Բունդեսթագի պատգամավորների գրասենյակներում, որի արդյունքում նրանք բազմազան և ինտենսիվ տպավորություններ կստանան` հետևելով խորհրդարանի աշխատանքային առօրյային և ներկայացուցչական մարմնում քաղաքական թեմաների քննարկման գործընթացին: Մասնակիցները ամառային ուսումնական կիսամյակի ընթացքում կհանդիսանան Հումբոլդտի համալսարանի ունկնդիրներ:
Մասնակցության նախադրյալները` · հայկական քաղաքացիություն · հաջողությամբ ավարտված համալսարանական կրթություն (բակալավր, դիպլոմ, մագիստրոս, պետական քննություն կամ ասպիրանտուրա) · գերմաներենի շատ լավ իմացություն · մասնագիտական նպատակներ` պետական ծառայություն կամ այլ գործունեություն սեփական երկրի հասարակական ոլորտում (լրատվամիջոցներ, կուսակցություններ, միություններ, բուհեր և այլն) · տարիքային սահմանափակումը` դիմել կարող են այն անձինք, որոնք ծնվել են 1981 թ. մարտի 1-ից հետո
Փաստաթղթերը երկու օրինակով (բնօրինակ և պատճեն) կարող եք ուղարկել հետևյալ հասցեով` Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն պարոն Կլաուս-Դիթեր Շտրակին Չարենցի 29 0025 Երևան Հեռ.` (37410) 52-32-79, Fax: (37410) 52-47-81 Էլ. փոստ` vw-1@eriw.auswaertiges-amt.de
Ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ կայքէջում` www.bundestag.de/ips |
|
ՄԽԿ ծրագրի շրջանավարտները |
|
հանուն կենդանի ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների |
|
für eine lebendige Demokratie und Parlamentarismus |
|
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ |
|
Internationales Parlamentsstipendium |
|
Հայաստանի շրջանավարտների միություն |
|
IPS Alumniverein Armenien |