|
WWW.IPS.AM - ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ` ips_armalumni@yahoo.com |
|
Վահրամ Սողոմոնյանը, ծնվ. 1977-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանի գերմաներենի բաժինը: 2002-ից 2006-ը աշխատել է Մարբուրգի Ֆիլիպս համալսարանի Քաղաքագիտության ինստիտուտի «Եվրոինտեգրացիա» հետազոտական խմբում: Հարավկովկասյան տարածաշրջանի և եվրոպական ինտեգրման մասին բազմաթիվ քաղաքագիտական աշխատանքների հեղինակ է: 2008-ին ՄԽԿ ծրագրի շրջանակներում նա հանդիսացել է Հայաստանը ներկայացնող կրթաթոշակակիրների խոսնակը: |
|
Դր. Վահրամ Սողոմոնյան |
|
ՄԽԿ շրջանավարտներ 2008 |
|
հանուն կենդանի ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների |
|
Լիանա Մարուքյանը, ծնվ. 1983թ.-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2006-2007թթ. սովորել է Բրեմենի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և ստացել LL.M Master Legum կոչում: Ներկայումս Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավարն է: 2008թ. ՄԽԿ ծրագրի շրջանակներում աշխատել է Բունդեսթագի պատգամավոր, ՄԽԿ ծրագրի ղեկավար Վ.Բյորնզենի գրասենյակում: |
|
Լիանա Մարուքյան |
|
Էմիլ Գևորգյանը, ծնվ. 1981թ.-ին, ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը` ստանալով բակալավր, ապա մագիստրոս ագրոնոմի որակավորում: 2004-2006թթ. ուսանել է Գերմանիայի Վայհենշտեֆանի անվան կիրառական գիտությունների համալսարանի միջազգային մագիստրատուրայում և ստացել Ագրարմենեջերի որակավորում: Աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարաությունում, Հայաստանի պետական ագրարային համալսարանում և Բանջարաբոստանային ու տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում: Ներկայումս Բեռլինի Հումբոլդթի համալսարանի Ագրարային քաղաքականության ամբիոնի դոկտորանտ է: 2008թ. ՄԽԿ ծրագրի շրջանակներում աշխատել է Բունդեսթագի պատգամավոր Յ. Թոյխների գրասենյակում: |
|
ԷՄԻԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
|
Վերգինե Ասլանյանը, ծնվ. 1987թ.-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը (2009թ. մագիստրատուրա): Զանգվածային լրատվամիջոցների վերաբերյալ 2 գիտական հոդվածների հեղինակ է: Ներկայումս Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հանրային ծառայության և աշխատանքային օրենսդրության ենթահանձնաժողովի անդամ է: 2008թ. ՄԽԿ ծրագրի շրջանակներում աշխատել է Բունդեսթագի պատգամավոր, բյուջետային հանձնաժողովի նախագահ Օ. Ֆրիկեի գրասենյակում: |
|
Վերգինե Ասլանյան |
|
Դավիթ Գանջալյանը, ծնվ. 1980-ին, սովորել է 1996-ից մինչև 2001-ը Երևանի մանկավարժական համալսարանի հեռուստատեսային ռեժիսորության բաժնում: 2008-ի հոկտեմբերից Ֆուլդայի համալսարանում սովորում է միջմշակութային հաղորդակցություն և եվրոպագիտություն : Նա հետաքրքրվում է քաղաքական տեսություններով, գաղափարական պատմությամբ և կրթական քաղաքականությամբ: 2009-ին Նյու Յորքում և Լայփցիգում լույս կտեսնեն Հայաստանի և Հարավային Կովկասի կրթական համակարգերի մասին նրա հեղինակած երկու հոդվածները (համահեղինակ` Սուսաննա Բանդաու): |
|
Դավիթ գանջալյան |

|
für eine lebendige Demokratie und Parlamentarismus |
|
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ |
|
Internationales Parlamentsstipendium |
|
Հայաստանի շրջանավարտների միություն |
|
IPS Alumniverein Armenien |
|
Նյութեր` |
|
Նյութեր` |
|
Նյութեր` |
|
Նյութեր` |
|
Նյութեր` |