հանուն կենդանի ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների
für eine lebendige Demokratie und Parlamentarismus


Միջազգային
խորհրդարանական կրթաթոշակ
Internationales Parlamentsstipendium


Հայաստանի շրջանավարտների միություն
IPS Alumniverein Armenien

ARM | GER


Բունդեսթագի հայազգի պատգամավոր, Քրիստոնեա-ժողովրդավարական միություն խմբակցության անդամ Մարտին Պետցոլդի հարցազրույցը

«Առաջին լրատվական» -ին հարցազրույց  է տվել Գերմանիայի Բունդեսթագի հայազգի պատգամավոր, Քրիստոնեա-ժողովրդավարական միություն խմբակցության անդամ  Մարտին Պետցոլդը:


Պարոն Պետցոլդ, շնորհավորում ենք Ձեզ Բունդեսթագի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ: Պատմեք, խնդրեմ, Ձեր հայկական արմատների մասին:

- Հայրս` Դիտրիխ Պետցոլդը, մասնագիտությամբ լրագրող, ֆիզիկոս է: Ուսումը շարունակելու նպատակով նա ԳԴՀ-ից մեկնել է Մոսկվա, ապա Երևան, որտեղ հանդիպել է մորս՝ Ալինա Մարտիրոսյան-Պետցոլդին, ում հետ ամուսնացել և վերադարձել են ԳերմանիաՀետագայում  գործի բերումով ծնողներս այցելել են Մոսկվա, որտեղ ծնվել եմ ես: Քիչ ժամանակ անց ընտանիքով վերադարձել ենք Գերմանիա: Այնպես որ՝ ես հայ եմ մորս կողմից:

- Գերմանիայի Բունդեսթագում որոշումներ ընդունողների շարքում գնալով շատանում են երիտասարդ կադրերը, ինչպես և Դուք եք (29 տարեկան): Կարելի՞ է արդյոք նման մոտեցումը խորհրդարանի երիտասարդացման քաղաքականություն համարել:

- Ինչպես ասում են, խելքը տարիք չի հարցնում: Տարիքը կարելի է դիտարկել որպես հնարավորություն, ինչն այս պարագայում թույլ է տալիս քաղաքական գործունեություն ծավալել Գերմանիայի խորհրդարանում: Գերմանական հասարակության համար կարևոր է խորհրդարանում գրագետ ու բանիմաց մարդկանց ներկայությունը: Այս հարցում կրթությունն իսկապես առաջնային խնդիր է: Եթե դու քո մասնագիտության մեջ առաջնային ես՝ անկախ տարիքից, ապա կարող ես հաջողակ կարիերա ունենալ գիտության, քաղաքականության կամ  տնտեսության բնագավառում:  Պատրաստվո՞ւմ եք արդեն որպես Գերմանիայի պատգամավոր պաշտոնապես այցելել Հայաստան:

- Մանկությանս տարիներին շատ եմ այցելել Հայաստան: Վերջին անգամ եղել եմ երեք տարի առաջ: Հնարավորություն կա, որպեսզի ես Բունդեսթագի՝ Եվրամիության հարցերի մշտական հանձնաժողովում Քրիստոնեա-ժողովրդավարական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խորհրդարանական խմբակցության կողմից դառնամ Հայաստանի հարցով զեկուցողը: Միգուցե դրանից հետո առաջիկայում պլանավորեմ արդեն պաշտոնական այց Հայաստան:

 Մարտի 1-ից մեկնարկում է «Բունդեսթագի միջազգային կրթաթոշակ-2014» ծրագիրը, երբ աշխարհի շուրջ 30 երկրից ավելի քան 120 երիտասարդներ Բունդեսթագում որակավորում, զուգահեռ նաև պրակտիկա են անցնում այս կամ այն պատգամավորի գրասենյակում: Հայաստանը երեք մասնակցով ևս ներառված է այդ ծրագրում: Իսկ Դուք մասնակցելո՞ւ  եք  ծրագրին:

 

- Ես ոչ միայն Բունդեսթագի միջազգային կրթաթոշակ ծրագրին եմ մասնակցության հայտ ներկայացրել, այլև պատրաստ եմ խորհրդարանի իմ աշխատասենյակում տեղ հատկացնել հենց Հայաստանի մասնակցին: Այս մասին ծրագրի պատասխանատուներն արդեն տեղեկացված են:


Տիգրան Պետրոսյան, Բեռլին