հանուն կենդանի ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների
für eine lebendige Demokratie und Parlamentarismus


Միջազգային
խորհրդարանական կրթաթոշակ
Internationales Parlamentsstipendium


Հայաստանի շրջանավարտների միություն
IPS Alumniverein Armenien

ARM | GER


Արցախի հարցը քննարկվում է Բեռլինում

Արցախի թեման բեռլինյան քննարկումներումԱդրբեջանի դիվերսիան խանգարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այնինչ, անհրաժեշտ է հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտ հաստատել“, -այս մասին նշել է քաղաքագետ Անդրանիկ Ասլանյանը` Բեռլինի պետական Ազատ համալսարանում ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցած քննարկմանը: 

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Ասլանյանը նշեց, որ հատկապես այս օրերին, երբ Ադրբեջանի դիվերսիայի հետեւանքով ղարաբաղա-ադրեբաջանական սահմանին զոհեր են լինում, ինչին էլ հաջորդելու է արտգործնախարարների նախատեսված հանդիպումը, էապես մեծանում է, եվրոպական մայրաքաղաքներում նման դասախոսութուն- քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը:Միջոցառմանը ներկա էին պատմաբաններ, քաղաքագետներ եւ հետքրքրված այլ անձիք:

Շուրջ 60 հոգուց բաղկացած լսարանում ներկա էին նաեւ Բեռլինի ադրբեջանական համայնքի մի շարք ներկայացուցչիներ, ովքեր առավել հուզառատ էին մասնակցում հարց ու պատասխանին:Անդրադառնալով հակամարտության ծագման պատմությանը` բանախոսը նախ ներկայացրեց 1991 թ. Արցախում տեղի ունեցած հանրահավաքի արդյունքները, երբ ազգաբնակչության մեծամասնությունը` ավելի քան 80 տոկոսը, քվերակել է ԼՂՀ անկախության օգտին, ապա անդրադաձել Բաքվի ու Սումգայիթի դեպքերին, վերջում ներկայացրել Մինսկի խմբի աշխատանքներն ու հակամարտության կարգավորման գործում ներգրավված դերակատարների շահերին: 

Անդրանիկ Ասլանյանը Բեռլինի Ազատ համասլարանում պաշտպանում իր դոկտորական աստիճանը` „Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու աշխարհի եւ տարածաշրջանային ուժերի դերակատրումը (1991-2014)“ թեմայով: