հանուն կենդանի ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների
für eine lebendige Demokratie und Parlamentarismus


Միջազգային
խորհրդարանական կրթաթոշակ
Internationales Parlamentsstipendium


Հայաստանի շրջանավարտների միություն
IPS Alumniverein Armenien

ARM | GER


Ժողովրդավարության հարթակ

Ժողովրդավարության հարթակի նպատակն է

քննարկել առօրյա կյանքում ժողովրդավարության և ՀՀ Սահմադրության նորմերի կիրառման հարցերը,
բանավեճերի ու քննարկումների արդյունքում փոխանակել գիտելիքներ, ձևավորել կարծիք և քաղաքացիական գիտակցություն:

«Ժողովրդավարության հարթակ» ֆեսբուքյան խումբը ստեղծվել է երիտասարդների և ուսանողների կողմից    քննարկումների նպատակով: Խմբի հղումն է՝՝https://www.facebook.com/groups/524538434273766/

Հարթակից օգտվելու կանոնները.
մասնակիցները շփվում են ազատության, հավասարության և բազմակարծության սկզբունքների հիման վրա
հարթակի արժեքային հիմքն են կազմում ՀՀ Սահմանադրության դրույթները, իրավունքի գերակայությունը, սոցիալական արդարությունն ու համամարդկային ժողովրդավարական նորմերը
մասնակիցները չեն վիրավորում մեկմեկու և խտրականություն չեն դրսևորում
Խմբին և էջին կարող են միանալ բոլոր ցանկացողները, ովքեր ընդունում են հարթակի նպատակներն ու սկզբունքները:
Ծրագիրը կամավոր հիմունքներով նախաձեռնել են ՄԽԿ հայ շրջանավարտները, ինչը շարունակությունն է «Ժողովրդավարությունը գալիս է դպրոց» ծրագրի: