հանուն կենդանի ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների
für eine lebendige Demokratie und Parlamentarismus


Միջազգային
խորհրդարանական կրթաթոշակ
Internationales Parlamentsstipendium


Հայաստանի շրջանավարտների միություն
IPS Alumniverein Armenien

ARM | GER


ՄԽԿ-2015

Վարսենիկ Մինասյան, ծնվ. 1985 թ., 2003-2008 թթ. սովորել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի «Թարգմանչական գործ» բաժնում  (դիպլոմ), իսկ 2012-2015 թթ. DAAD կրթաթոշակի շրջանակներում սովորել է Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Օտո ֆոն Գյուրիկե համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի <<Խաղաղության և կոնֆլիկտների հետազոտություն>> բաժնում: 2009 թ.առ այսօր աշխատում է Theodor Heuss Kolleg ծրագրում որպես միջազգային թրեյներ և մենտոր: 2012-2014 թթ. էլ աշատատել է MitOst կազմակերպության խորհուրդում որպես միջազգային ծրագրերի խորդատու: 2015 թ. ՄԽԿ ծրագրի շրջանակներում աշխատել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կլաուդիա Թաուզենդի գրասենյակում և հանդիսացել Հայաստանն ու Վրաստանը ներկայացնող կրթաթոշակակիրների խոսնակը:

Դավիթ Բուդաղյանը ծնվ. 1991թ., ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Միջազգային Հարաբերություններ բաժինը (բակալավր): Դավիթը պրակտիկա է անցել Սփյուռքի նախարարությունում, Ազգային Ժողովում, Համբուրգ քաղաքի ՔԴՄ կուսակցությունում, պատգամավոր Յուրգեն Քլիմքեյի բեռլինյան գրասեյնակում: 2012-2014 թթ ծառայել է ԼՂՀ-ի պաշպանության բանակում, որտեղ ստացել է ավագ սերժանտի կոչումը: 2015թ. ՄԽԿ ծրագրի շրջանակներում աշխատել է Գերմանիայի Բունդեսթագում, ինչպես աշխատում է Յուրգեն Քլիմքեյի գրասեյնակում որպեսզ ուսանող-օգնական: 2015-ից Բեռլինի Ազատ Համալսարանի  մագիստրատուրայի քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողն է:

Հայարփի Մխիթարյանը, ծնվ. 1989թ.-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետը(մագիստրատուրա)։ 2013թ. ուսանել է Ջորջ Մարշալի անվան անվտանգության հարցերով մասնագիտացած եվրոպական կենտրոնում։ 2015 թ.-ին ՄԽԿ ծրագրի շրջանակներում աշխատել է Գերմանիայի Բունդեսթագի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր, CDU/CSU ֆրակցիայի համանախագահ Մանֆրեդ Գրունդի գրասենյակում։ Ներկայումս աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի Ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչությունում։