հանուն կենդանի ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների
für eine lebendige Demokratie und Parlamentarismus


Միջազգային
խորհրդարանական կրթաթոշակ
Internationales Parlamentsstipendium


Հայաստանի շրջանավարտների միություն
IPS Alumniverein Armenien

ARM | GER


ՄԽԿ-2013

Մարիամ Մաժինյան, ծնվ. 1991 թ., 2008-2012 թթ. սովորել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գերմաներենի բաժինը (բակալավր): KAAD կրթաթոշակի շրջանակներում ուսանում է «Միջմշակութային գերմաներեն» Գերմանիայի Բայրոյթի համալսարանում: 2013 թ. ՄԽԿ ծրագրի շրջանակում աշխատել է Գերմանիայի Բունդեսթագի Միություն  90/Կանաչներ կուսակցության պատգամավոր Ութե Քոչիի գրասենյակում և հանդիսացել Հայաստանը ներկայացնող կրթաթոշակակիրների խոսնակը: Ներկայումս ուսումը շարունակում է ԵՊԼՀ-ի մագիստրատուրայում` «Թարգմանչական գործ» բաժնում:

 



 



Նանե Խաչատրյան, ծնվ. 1991 թ., 2008-2012 թթ. սովորել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գերմաներենի բաժինը (բակալավր): 2011 և 2013 թվականներին DAAD, ապա KAAD կրթաթոշակի շրջանակներում ուսանել է գերմանական գրականություն/քաղաքագիտություն Գերմանիայի Կոնստանցի համալսարանում: 2013 թ. ՄԽԿ ծրագրի շրջանակներում աշխատել է Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր, գերմանա-հարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենի գրասենյակում: Ներկայումս ուսումը շարունակում է ԵՊԼՀ-ի մագիստրատուրայում` «Միջազգային հարաբերություններ» բաժնում:



Տիգրան Պերոսյան, ազատ լրագրող: 2014 թ-ից առ այօր սովորում է Բեռլինի Ազատ Համալսարանի ասպիրանտուրայում: 2001-2010 թթ. սովորել է ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնում (Բակալավրիատ, Մագիստրատուրա, Ասպիրանտուրա): 2008թ-ին եւ 2010թ-ին եղել է DAAD կրթաթոշակակիր: 2013թ. ՄԽԿ ծրագրի շրջանակներում աշխատել է Գերմանիայի Բունդեսթագում: