հանուն կենդանի ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների
für eine lebendige Demokratie und Parlamentarismus


Միջազգային
խորհրդարանական կրթաթոշակ
Internationales Parlamentsstipendium


Հայաստանի շրջանավարտների միություն
IPS Alumniverein Armenien

ARM | GER


ՄԽԿ-2011

Մերի Մուրադյանը, ծնվ. 1987 թ.,  ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (2009 թ., բակալավր): 2012 թ. մասնակցել է Ռոբերտ Բոշ Հիմնադրամի «Արդյունավետ կառավարման Կառլ Ֆրիդրխ Գյորդելեր Քոլեջ»-ին, որի շրջանակում իրականացրել է «Մասնագիտական կողմնորոշումը դպրոցներում» ծրագիրը: Այժմ սովորում է Երևանի պետական համալսարանի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի երկրորդ կուրսում: 

2011թ. ՄԽԿ ծրագրի շրջանակում աշխատել է Բունդեսթագի պատգամավոր, «Ձախերը» խմբակցության առաջին քարտուղար, այժմ «Ռոզա Լյուքսեմբուրգ» հիմնադրամի ղեկավար Դագմար Էնկելմաննի գրասենյակում:

 

 










Աստղիկ Մանթաշյանը, ծնվ. 1982թ.-ին, ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան Պետական լեզվաբանական համալսարանի գերմաներեն լեզու - քաղաքագիտություն բաժինը: 2009-ից աշխատում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարությունում: 2011թ.-ին ՄԽԿ ծրագրի շրջանակներում աշխատել է Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փեթեր Բեյերի գրասենյակում։ 2012թ.-ին հանդիսացել է արդյունավետ կառավարման Կառլ Ֆրիդրիխ Գյորդելեր քոլեջի մասնակից: