հանուն կենդանի ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների
für eine lebendige Demokratie und Parlamentarismus


Միջազգային
խորհրդարանական կրթաթոշակ
Internationales Parlamentsstipendium


Հայաստանի շրջանավարտների միություն
IPS Alumniverein Armenien

ARM | GER


ՄԽԿ 2012

Արփինե Գևորգյանը, ծնվ. 1987թ.-ին, ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի գերմաներեն լեզվի բաժինը (մագիստրատուրա): 2007 և 2010թթ.-ին GIP ծրագրի (Գերմանական ինստիտուտների համագործակցություն) շրջանակներում երկու կիսամյակ սովորել է Հալլե-Վիթենբերգի Մարտին-Լյութերի անվ. hամալսարանում: 2010-ին աշխատել է Երևանի Մ. Հերացու անվ. բժշկական համալսարանի օտար լեզուների ամբիոնում, ինչպես նաև միջազգային կապերի բաժնում: 2011թ.-ից դասավանդում է Երևանի լեզվաբանական համալսարանի գերմաներենի ամբիոնում: 2012թ.-ի մարտ ամսից մինչև օգոստոս ՄԽԿ ծրագրի շրջանակներում աշխատել է Գերմանիայի Բունդեսթագում:




Լուսինե Սաֆարյանը, ծնվ. 1987թ.-ին, ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի գերմաներեն լեզվի բաժինը (բակալավր): 2009 թ.-ին աշխատել է Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայությունում (DAAD). 2013թ.-ից  աշխատում է Դիակոնիա Բարեգործական հիմնադրամում: 2012թ.-ի մարտ ամսից մինչև օգոստոս ՄԽԿ ծրագրի շրջանակներում աշխատել է Գերմանիայի Բունդեսթագում:









Անի Մաթևոսյանը ծնվ. 1990թ. Գյումրի քաղաքում: 2006-2012թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Ուսման ընթացքում աշխատել է բազում հասարակական կազմակերպություններում, ինչպես բնապահպանական “Sunchild“ փառատոնում, Երիտասարդական ակումբների դաշնությունում (FYCA). ՄԻԺԻ (Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ) համակիր է:  2009թ.-ից համագործակցում է գերմանալեզու ռադիոկայանների հետ որպես Հայաստանի թղթակից:

2012թ.-ի մարտ ամսից մինչև օգոստոս ՄԽԿ ծրագրի շրջանակներում աշխատել է Գերմանիայի Բունդեսթագում:

2012-2014թթ. սովորել է Կառլսռուհեի տեխնիկական համալսարանում Տարածաշրջանագիտություն/Տարածքի պլանավորում մասնագիտությամբ: