հանուն կենդանի ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների
für eine lebendige Demokratie und Parlamentarismus


Միջազգային
խորհրդարանական կրթաթոշակ
Internationales Parlamentsstipendium


Հայաստանի շրջանավարտների միություն
IPS Alumniverein Armenien

ARM | GER


ՄԽԿ-2009

Լիանա Բադալյանը, ծնվ. 1981-ին, ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան Պետական լեզվաբանական համալսարանի գերմաներեն լեզու - քաղաքագիտություն բաժինը:2006-ից 2007-ը DAAD կրթաթոշակակիր Ռոստոկի համալսարանում: 2007-իցԵրևանի Վ.Բրյուսովի անվան համալսարանում գերմաներեն լեզվի դասախոս: 2006-ից Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնում ազատ աշխատակցուհի: 2009-ին ՄԽԿ ծրագրի շրջանակներում նա հանդիսացել է Հայաստանը ներկայացնող կրթաթոշակակիրների խոսնակը:


Մարտին Թովմասյանը, ծնվ. 1984թ.-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2007թ.-ից ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտեւթյան ամբիոնի ասպիրանտ է: 2009թ.-ին արժանացել է Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակին և աշխատել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Անթյե Բլումենթալի գրասենյակում։









Ստելլա Խալաֆյանը, ծնվ. 1986-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 2007- ից 2010 ՀՀ նախագահի աշխատակազմին կից Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում փորձագետ, 2010-ից 2012 DAAD/OSI կրթաթոշակակիր Ռեգենսբուրգի համալսարանում, 2011-ից 2012 Ռեգենսբուրգում „Europa macht Schule“  նախագծի համակարգող, 2009 թ. եղել է ՄԽԿ կրթաթոշակակիրներից մեկը:

 












Զարինե Առաքելյանը, ծնվ. 1986-ին, ավարտել է Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռուսաց լեզվի, գրականության և գերմաներեն լեզվի բաժինը: 2007 թվականից աշխատել է որպես գերմաներեն լեզվի թարգմանիչ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ում: 2010 թվականից աշխատում է  «Cosmo.am»-ում որպես փոխխմբագիր: 2009-ին ՄԽԿ ծրագրի շրջանակներում հանդիսացել է Հայաստանը ներկայացնող չորս կրթաթոշակակիրներից մեկը: