հանուն կենդանի ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների
für eine lebendige Demokratie und Parlamentarismus


Միջազգային
խորհրդարանական կրթաթոշակ
Internationales Parlamentsstipendium


Հայաստանի շրջանավարտների միություն
IPS Alumniverein Armenien

ARM | GER


ՄԽԿ-2008

Վահրամ Սողոմոնյանը, ծնվ. 1977-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանի գերմաներենի բաժինը: 2002-ից 2006-ը աշխատել է Մարբուրգի Ֆիլիպս համալսարանի Քաղաքագիտության ինստիտուտի «Եվրոինտեգրացիա» հետազոտական խմբում: Հարավկովկասյան տարածաշրջանի և եվրոպական ինտեգրման մասին բազմաթիվ քաղաքագիտական աշխատանքների հեղինակ է: 2008-ին ՄԽԿ ծրագրի շրջանակներում նա հանդիսացել է Հայաստանը ներկայացնող կրթաթոշակակիրների խոսնակը:









Լիանա Մարուքյանը, ծնվ. 1983թ.-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2006-2007թթ. սովորել է Բրեմենի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և ստացել  LL.M Master Legum կոչում: Ներկայումս Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավարն է: 2008թ. ՄԽԿ ծրագրի շրջանակներում աշխատել է Բունդեսթագի պատգամավոր, ՄԽԿ ծրագրի ղեկավար Վ.Բյորնզենի գրասենյակում:










Վերգինե Ասլանյանը, ծնվ. 1987թ.-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը (2009թ. մագիստրատուրա): Պաշտպանել է մագիստրոսական թեզ «Զանգվածային լրատվամիջոցների դերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Զանգվածային լրատվամիջոցների վերաբերյալ 2 գիտական հոդվածների հեղինակ է: 

2008 թ. ՄԽԿ ծրագրի շրջանակում աշխատել է Բունդեսթագի պատգամավոր, բյուջետային հանձնաժողովի նախագահ Օտտո Ֆրիկեի գրասենյակում:

2009 թ. մինչ օրս աշխատում է ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունում, հանդիսանում է Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հանրային ծառայության և աշխատանքային օրենսդրության ենթահանձնաժողովի անդամ: 










Դավիթ Գանջալյանը, ծնվ. 1980-ին, սովորել է 1996-ից մինչև 2001-ը Երևանի մանկավարժական համալսարանի հեռուստատեսային ռեժիսորության բաժնում: 2008-ի հոկտեմբերից Ֆուլդայի համալսարանում սովորում է միջմշակութային հաղորդակցություն և եվրոպագիտություն : Նա հետաքրքրվում է քաղաքական տեսություններով, գաղափարական պատմությամբ և կրթական քաղաքականությամբ: 2009-ին Նյու Յորքում և Լայփցիգում լույս կտեսնեն Հայաստանի և Հարավային Կովկասի կրթական համակարգերի մասին նրա հեղինակած երկու հոդվածները (համահեղինակ` Սուսաննա Բանդաու):  






 

Էմիլ Գևորգյանը, ծնվ. 1981թ.-ին, ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը` ստանալով  բակալավր, ապա մագիստրոս ագրոնոմի որակավորում:2004-2006թթ. ուսանել է Գերմանիայի Վայհենշտեֆանի անվան կիրառական գիտությունների համալսարանի միջազգային մագիստրատուրայում և ստացել Ագրարմենեջերի որակավորում: Աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարաությունում, Հայաստանի պետական ագրարային համալսարանում և Բանջարաբոստանային ու տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում: Ներկայումս Բեռլինի Հումբոլդթի համալսարանի Ագրարային քաղաքականության ամբիոնի դոկտորանտ է: 2008թ. ՄԽԿ ծրագրի շրջանակներում աշխատել է Բունդեսթագի պատգամավոր Յ. Թոյխների գրասենյակում: