հանուն կենդանի ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների
für eine lebendige Demokratie und Parlamentarismus


Միջազգային
խորհրդարանական կրթաթոշակ
Internationales Parlamentsstipendium


Հայաստանի շրջանավարտների միություն
IPS Alumniverein Armenien

ARM | GER


Ժողովրդավարությունը գալիս է դպրոց

«Ժողովրդավարությունը գալիս է դպրոց» նախագիծը

Նախագծի մտահղացումը և նպատակը

ՄԽԿ հայ շրջանավարտների միության «Ժողովրդավարությունը գալիս է դպրոց» նախագծի էությունը կայանում է նրանում, որ դեռևս դպրոցում անհրաժեշտ է արմատավորել ժողովրդավարական հիմնարար արժեքները: Այս հիմնախնդիրը հանդիսանում է Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունում քաղաքացիական գիտակցության զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը: Հայ շրջանավարտները, հարուստ խորհրդարանական փորձ ձեռք բերելով,  որոշել են Հայաստանի դպրոցներում ժողովրդավարության (քաղաքացիական կրթության) հատուկ դասեր անցկացնել և իրենց գիտելիքները փոխանցել աշակերտներին: 
Նման դասերը թույլ են տալիս նոր կյանք մտնող պատանիներին և աղջիկներին առավել հստակ պատկերացում ստանալ նշված արժեքային համակարգի մասին և սեփական ինքնարտահայտման համար ժողովրդավարական հաստատությունների դերի և ընձեռած հնարավորությունների մասին: Այս հատուկ դասերը կոչված են ամրապնդել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կերպարը հայ աշակերտների շրջանում` շեշտելով սեփական պատասխանատվությունը բոլոր մակարդակներում որոշումների ընդումանը մասնակցության գործում: 
Ծրագիրը իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ: Որպես ՄԽԿ հայ շրջանավարտների մտահղացում «Ժողովրդավարությունը գալիս է դպրոց» նախագիծը դրական արձագանք է գտել այլ երկրների խորհրդարանական ծրագրի շրջանավարտների շրջանում։

Նախագծի բովանդակությունը

ՄԽԿ շրջանավարտների կողմից կամավորական հիմունքով անցկացվող դպրոցական դասերը բովանդակային առումով ուղղված է Հայաստանի պատմության լուսավորչական շրջանի մտքի վերաիմաստավորմանը, ազատ անհատի և իրավագիտակից քաղաքացու ձևավորմանը։ Պատմական առումով հետաքրքիր են հայ հասարակական մտքի Միքայել Նալբանդյանի, Շահամիր Շահամիրյանի, Ստեփանոս Նազարյանցի, Եղիշե Չարենցի, Աշոտ Հովհաննիսյանի, Վահան Տերյանի և այլոց արժեքային պատկերացումներ վերաճանաչումը։ 
Դասերը կոչված են խթանելու ինքնուրույն և ինքնանդրադարձ մտածողությունը, սահմանադրական գիտակցությունը և որոշումներին մասնակցության գիտելիքներն ու հմտությունները։

Նախագծի նյութերը

Հայաստանի տարբեր դպրոցներում անցկացվող  «Ժողովրդավարությունը գալիս է դպրոց» դասերի մասին նյութերն ու լուսանկարները կարող եք գտնել ՄԽԿ միության ֆեյսբուքյան էջում՝ հետևյալ հղումով․ https://www.facebook.com/IPSArmenia/

Նախագծի համար օգտագործվող «Ժողովրդավարությունը գալիս է դպրոց» դասի ՄԽԿ միության կողմից մշակված հիմնական պրեզենտացիան կարող եք ներբեռնել  կից լուսանկարներից: