հանուն կենդանի ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների
für eine lebendige Demokratie und Parlamentarismus


Միջազգային
խորհրդարանական կրթաթոշակ
Internationales Parlamentsstipendium


Հայաստանի շրջանավարտների միություն
IPS Alumniverein Armenien

ARM | GER


Ժողովրդավարական Հայաստանը հրաշքներ է գործում

Եթե ՀՀ քաղաքացին չի հավատում ժողովրդավարության արժեքներին, ապա չի կարող իրական կյանքում պաշտպանել դրանք:

 

Մարդու ազատ ապրելու և ընտրություն կատարելու, ինքնադրսևորման հավասար պայմաններ ունենալու իրավունքներն ու արդարության գաղափարը եղել են

հայ ժողովրդի դարավոր պայքարի նպատակն ու երազանքը:

 

Այդ իսկ պատճառով Հայաստանն արժանի է ունենալ օրինակելի ժողովրդավարություն: Դրանով մեր պետությունը կլինի ուժեղ և ինքնավստահ թե' երկրի ներսում, թե' տարածաշրջանում և թե' աշխարհում: 

 

Մենք` ՄԽԿ շրջանավարտներս, պատրաստ ենք ջանքեր գործադրել մարդու ազատության, որոշումների կայացմանը մասնակցության և իրավահավասարության սկզբունքների պաշտպանության համար: