- Նվիրեք մեկ գիրք  Քիրսավան գյուղի դպրոցի  գրադարանին

 

- 08.10.2009  Ընտրվեցին 2010թ. հայ կրթաթոշա-կակիրները

հանուն կենդանի ժողովրդավարության

և խորհրդարանական ավանդույթների

für eine lebendige Demokratie

und Parlamentarismus

Հարավային Կովկասը

մեկ սեղանի շուրջ

Մեր մասին

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ) ծրագրի Հայաստանի շրջանավարտների միությունը ստեղծվել է 2008 թվականին։ Այն միավորում է բոլոր նախկին կրթաթոշակակիրներին և նպատակ ունի հասարակական հիմունքներով և ծրագրային շրջանակներում մասնակցել Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ու  քաղաքացիական հասարակության կայացման գործին։

 

 

 

 

WWW.IPS.AM    -    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ` ips_armalumni@yahoo.com

ՄԽԿ ծրագրի շրջանավարտները

Միջազգային

խորհրդարանական կրթաթոշակ

Internationales

Parlamentsstipendium

Հայաստանի շրջանավարտների միություն

IPS Alumniverein Armenien

ՄԽԿ շրջանավարտների միության կարևորագույն նպատակներից են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ավանդույթների ամրապնդումն ու Հայաստանի միջազգային ներգրավվածության խորացումը:

 

Արժեքներ

 

ՄԽԿ շրջանավարտների միության արժեքային հենասյուներն են հանդիսանում ժողովրդավարությունը, մարդու ազատությունն ու հասարակական համերաշխությունը։

 

Կենդանի ժողովրդավարություն Հայաստանում

 

ՄԽԿ շրջանավարտների միության նախաձեռնությունները միտված են  Հայաստանում կենդանի ժողովրդավարության խթանմանը։ Միությունն իր գործունեությունն ու ծրագրերը կառուցում է բազմակարծության, կոնսենսուսի և շարունակականության սկզբունքների հիման վրա։

 

Համագործակցություն

 

ՄԽԿ միությունը նախաձեռնություններ է իրականացնում պետական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների հետ։ Բացի այդ, միությունը  համագործակցում է ուսանողների, մտավորականների ու քաղաքական խմբերի հետ։

Բարեգործություն